Եմենի խորհրդարանը վստահության քվե է տվել Ազգային փրկության կառավարությանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i46126-Եմենի_խորհրդարանը_վստահության_քվե_է_տվել_Ազգային_փրկության_կառավարությանը
Եմենի խորհրդարանի պատգամավորները շաբաթ օրը ձայների մեծամանությամբ վստահության քվել են տվել այդ երկրի Ազգային փրկության կառավարությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 10, 2016 12:46 Asia/Tehran
  • Եմենի խորհրդարանը վստահության քվե է տվել Ազգային փրկության կառավարությանը

Եմենի խորհրդարանի պատգամավորները շաբաթ օրը ձայների մեծամանությամբ վստահության քվել են տվել այդ երկրի Ազգային փրկության կառավարությանը:

Եմենական «Ալ-Մասիրա» գործակալության հաղորդման համաձայն՝ վարչապետ Աբդոլազիզ Բին Հաբթուրի Ազգային փրկության կառավարությունը, խորհրդարանի կողմից վստահության քվե ստանալուց հետո, ստանձնել է երկրի կառավարման պաարտականությունը:

Եմենի Ազգային փրկության կառավարությունը ձևավորվել է նոյեմբերի 28-ին Անսարալլահի և «Ժողովրդական կոնգրես» կուսակցության կողմից վարչապետ Աբդոլազիզ Բին Հաբթուրի գլխավորությամբ և 42 նախարարների ներկայությամբ:

Եմենի քաղաքական գերագույն խորհուրդն ավելի վաղ հայտարարել էր, որ  Ազգային փրկության կառավարությունը ձևավորվել է ներքին ու արտաքին մարտահրավերներին , այդ թվում երկրի վրա Արաբիայի հարաձկումներին դիմագրավելու նպատակով: 

2015 թվականի մարտից մեկնարկել են Եմենի վրա Արաբիայի հարձակումները: Առ այսօր հարձակումների հետևանքով զոհվել են Եմենի ավելի քան 10 հազար քաղաքացիներ: