Ասադի բանակը ռազմավարական քաղաք է գրավել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i4627-Ասադի_բանակը_ռազմավարական_քաղաք_է_գրավել
Սիրիայում Բաշար Ասադի բանակը գրավել է Կինսաբբա քաղաքը՝ Լաթաքիա շրջանում վերջին խոշոր բնակավայրը, որը գտնվում էր ապստամբների հսկողության տակ: Այդ մասին հայտնել է սիրիական կառավարական SANA գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 18, 2016 14:31 Asia/Tehran
  • Ասադի բանակը ռազմավարական քաղաք է գրավել

Սիրիայում Բաշար Ասադի բանակը գրավել է Կինսաբբա քաղաքը՝ Լաթաքիա շրջանում վերջին խոշոր բնակավայրը, որը գտնվում էր ապստամբների հսկողության տակ: Այդ մասին հայտնել է սիրիական կառավարական SANA գործակալությունը:

Նշվում է, որ Կինսաբբայի համար մարտերը տևել են մի քանի օր: Սիրիացի զինվորները նաև հետ են վերցրել հնագույն ամրոցը, որը գտնվում է քաղաքից փոքր-ինչ հյուսիս:

Իրանական Fars գործակալությունն ավելի վաղ գրում էր, որ սիրիական զորքերը փակել են այդ շրջանում մատակարարման ուղիները՝ վեց կիլոմետրով մոտենալով թուրքական սահմանին:

Ինչպես գրում է Reuters գործակալությունը, Կինսաբբան գրավվել է ռուսական ավիացիայի աջակցությամբ: Գործակալությունն այն ռազմավարական կարևոր կետ է անվանում սիրիական բանակի հետագա գրոհների համար:

tert.am

18/2/2016