Պենտագոնի ղեկավարը չհայտարարված այցով ժամանել է Բաղդադ
Դեկտեմբեր 11, 2016 10:05 Asia/Tehran
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը չհայտարարված այցով ժամանել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադ։
Հաղորդվում է, որ նա ծրագրել է հանդիպումներ ունենալ Իրաքի վարչապետի, քրդական ինքնավարության նախագահի, ինչպես նաև իրաքյան զորքերին աջակցող ԱՄՆ գլխավորած դաշինքի հրամանատարի հետ։
Այդ հանդիպումների քննարկման թեման լինելու է Մոսուլը ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումից ազատվելու հարցը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, թե ԱՄՆ-ի գլխավորած միջազգային դաշինքը սխալմամբ հարվածել էր իրաքյան զորքերին, ինչի հետևանքով սպանվել էր 90 և վիրավորվել էր ավելի քան 100 իրաքցի զինծառայող։
Իրաքն ու ԱՄՆ-ը հերքել էին այդ տեղեկությունը։
1in.am
Պիտակ