Եմենում զորամասի մոտ իրականացված պայթյունից 20 զինծառայող է սպանվել
Դեկտեմբեր 11, 2016 13:34 Asia/Tehran
Եմենի Ադեն քաղաքի զորամասի հարևանությամբ դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած պայթյունից 20 զինծառայող է զոհվել, 30 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Տեղեկությունը Sputnik գործակալությանը հայտնել է ուժային կառույցների աղբյուրը: Նշենք, որ 2014 թվականից Եմենում շարունակվում է զինված հակամարտությունը կառավարական ուժերի և ապստամբ խուսիտների միջև, իսկ երկրի հարավում գործում են «Իսլամական պետություն» և Ալ Քաիդա ահաբեկչական խմբավորումները:
Պիտակ