Սիրիայի բանակն ազատագրել է Հալեպի 98 տոկոսը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i46414-Սիրիայի_բանակն_ազատագրել_է_Հալեպի_98_տոկոսը
Սիրիական լրատվամիջոցներ հաղորդել են, որ բանակը հաջողությամբ է իրականացրել զինված ընդդիմության դեմ պայքարը ՝ ազատագրելով Հալեպ քաղաքի 98 տոկոսը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 12, 2016 12:37 Asia/Tehran
  • Սիրիայի բանակն ազատագրել է Հալեպի 98 տոկոսը

Սիրիական լրատվամիջոցներ հաղորդել են, որ բանակը հաջողությամբ է իրականացրել զինված ընդդիմության դեմ պայքարը ՝ ազատագրելով Հալեպ քաղաքի 98 տոկոսը:

Սիրիայի զինված ուժերի մամլո խոսնակը երկուշաբթի օրը հայտարարել է, որ, հաշվի առնելով Հալեպի հարավ-արևելյան շրջաններում ահաբեկիչների դեմ բանակային ուժերի առաջխաղացումը, ամբողջությամբ ազատագրվել են Շեյխ Սաիդ , Ալ-Սալեհին և Բաբ Ալմաղթամ թաղամասերը:

Սիրիական գործակալության հաղորդման համաձայն, հալեպի միայն մի քանի թաղամասեր են մնացել պաշարման մեջ:

Ըստ աղբյուրի, բանակի մեծ առաջխաղացման արդյունքում, ահաբեկիչները հուսալքվել են ՝ դիմելով փախուստի:

Սիրիական ճգնաժամի հետևանքով ավելի քան 470 հազար հոգի է զոհվել :