Իրանը կանգնած կմնա Սիրիայի ժողովրդի ու կառավարության կողքին
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի գիշեր Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հեռախոսազրույցում Հալեպի ազատագրման կապակցությամբ շնորհավորել է Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին: Նա ընդգծել է, որ մինչև Սիրիայից ահաբեկիչներին դուրս հանելը, ԻԻՀ-ն կանգնած կմնա այդ երկրի ժողովրդի ու կառավարության կողքին: «Մենք մեր պարտականությունն ենք համարել պաշտպանել թաքֆիրական ահաբեկչության դեմ պայքարի դրոշակակիրներին, որոնք ձգտում են իրենց հայրենիքը մաքրել ոտնձգիչների ներկայությունից». ասել է Ռոհանին:
ԻԻՀ նախագահը նշել է. «Հալեպում արձանագրված հաղթանակն ու Սիրիայի երկրորդ մեծ քաղաքի վերադարձը ժողովրդին, համարվում է ահաբեկիչների ու նրանց հովանավորների դիմաց Սիրիայի ժողովրդի մեծ հաղթանակը»:
ԻԻՀ նախագահը պատրաստակամություն է հայտնել Սիրիայի ժողովրդին ու հատկապես Հալեպի բնակիչներին հումանիտար ու դեղորայքային օգնություններ առաքելու համար : «ԻԻՀ Կարմիր մահիկին հանձնարարվել է միջազգային հանրությանը կոչ անել օժանդակություն ցուցաբերել Սիրիայի բռնահարված ժողովրդին»:
Հեռախոսազրույցի ժամանակ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը շնորհակալություն է հայտնել ահաբեկիչների ու նրանց հովանավորների դիմաց Սիրիայի ժողովրդին Իրանի ժողովրդի ու կառավարության ցուցաբերած հովանավորությունների կապակցությամբ: «Իրանի ժողովուրդն ու կառավարությունն ամենածանր շրջանում կանգնած մնացին Սիրիայի ժողովրդի ու կառավարության կողքին և մենք երբևէ դա չենք մոռանալու». ասել է նա: