Իրաքում հայկական գյուղը պայքարում է ԻԼԻՊ-ի դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i47122-Իրաքում_հայկական_գյուղը_պայքարում_է_ԻԼԻՊ_ի_դեմ
The Armenian Weekly պարբերականը ներկայացնում է Իրաքում հայկական մի գյուղի պատմություն, որի մասին քչերն են լսել: «ԻԼԻՊ» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող տարածների հարևանությամբ տեղակայված հայկական Հավրեսք (Havresc) գյուղում 200-500 մարդ է ապրում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 17, 2016 13:38 Asia/Tehran
  • Իրաքում հայկական գյուղը պայքարում է ԻԼԻՊ-ի դեմ

The Armenian Weekly պարբերականը ներկայացնում է Իրաքում հայկական մի գյուղի պատմություն, որի մասին քչերն են լսել: «ԻԼԻՊ» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող տարածների հարևանությամբ տեղակայված հայկական Հավրեսք (Havresc) գյուղում 200-500 մարդ է ապրում:

Գյուղը գոյատևում է քաջության, հավատքի, տոկունության և 22 նվիրյալ տղամարդկանց շնորհիվ, ովքեր դիմակայում են ԻԼԻՊ-ի հազարավոր ուժերին:

Գյուղի անունը թարգմանաբար նշանակում է «Մեծ վրեժ», և նրա պատմությունը սկսվում է 1915 թվականից, երբ Հայոց ցեղասպանությունից փրկված հայերը կառուցել են այն:

Դեվիդ Ռիթթերը (David Ritter), ով մի քանի ամիս ապրել է գյուղում, Նյու Յորքի «Զոհրաբ» (Zohrab) տեղեկատվական կենտրոնում ներկայացրել է գյուղի մասին պատրաստած իր վավերագրական ֆիլմը: Ֆիլմի ցուցադրությունից առաջ Դեվիդ Ռիթթերը, ով, ի դեպ, ազգությամբ հայ չէ, խոսել է գյուղի 22 հոգանոց պաշտպանների ղեկավարի՝ Մուրադ Վարդանյանի մասին, ում անվանել է «քաջության, հաստատակամության և համոզմունքների մարդ»:

Ֆիլմը պատմում է այն մասին, որ 1975 թվականին Իրաքի քրիստոնեական գյուղերն ավերվել են, այդ թվում նաև Հավրեսք գյուղը: Բայց 2006 թվականին գյուղի բնակիչներից շատերը վերադարձել են և որոշել վերականգնել իրենց տները, եկեղեցիներն ու դպրոցները: Գյուղում նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող է կանգնեցվել: 

armedia.am/