Անսարալլահը կարևորել է Եմենի նկատմամբ Իրանի ազնիվ դիրքորոշումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i47188-Անսարալլահը_կարևորել_է_Եմենի_նկատմամբ_Իրանի_ազնիվ_դիրքորոշումը
Եմենի Անսարալլահի շարժման պատասխանատուն ազնիվ է որակել ՝ որպես սաուդցիների ոճրագործությունների դեմ պայքարում Եմենի ժողովրդին սատարող միակ երկիր Իրանի իսլամական հանրապետության դիրքորոշումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 18, 2016 07:40 Asia/Tehran
  • Անսարալլահը կարևորել է Եմենի նկատմամբ Իրանի ազնիվ դիրքորոշումը

Եմենի Անսարալլահի շարժման պատասխանատուն ազնիվ է որակել ՝ որպես սաուդցիների ոճրագործությունների դեմ պայքարում Եմենի ժողովրդին սատարող միակ երկիր Իրանի իսլամական հանրապետության դիրքորոշումը:

«ԻՍՆԱ» գործակալությանը տված հարցազրույցում, Ամին Հաքեմը կարևորել է ընչազուրկներին աջակցության հարցում իսլամական ժողովուրդների միասնությունը , նշելով.-«Միջազգային հանրությանն ապավինելը նշանակում է հանձնվել  գերտերություններին»:

Անդրադառնալով Եմենի բռնագրավումը շարունակելու  ԱՄՆ-ի և Բրիտանիայի   ջանքերին, Ամին Հաքեմն ասել է.-«Եմենի երիտասարադների փետրվարյան հեղափոխությունը  գաղութարարների ձեռքից երկիրն ազատագրելուն և ոտնձգիչների դեմ ուղղված քայլ էր»:

Նշելով, որ Եմենի ժողովուրդը պաշտպանելու է իր օրինական իրավունքը  Հաքեմը վստահեցրել է , որ  եմենցիները հաղթելու են: