Եմենում ահաբեկչության զոհ է դարձել 42 զինվորական
https://parstoday.ir/hy/news/west_asia-i47227-Եմենում_ահաբեկչության_զոհ_է_դարձել_42_զինվորական
Եմենի Ադեն քաղաքում պայթյունի հետևանքով 42 զինվորական է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 18, 2016 10:10 Asia/Tehran
  • Եմենում ահաբեկչության զոհ է դարձել 42 զինվորական

Եմենի Ադեն քաղաքում պայթյունի հետևանքով 42 զինվորական է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են:

Այս մասին հայտնում է Sputnik գործակալությունը՝ հղում անելով աղբյուրին երկրի անվտանգության ծառայությունում:

Հաղորդվում է, որ պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը զինվորականների խմբի մոտ, որոնք գնացել են Ադենի հյուսի-արևելքում գտնվող բազա՝ աշխատավարձ ստանալու:

Մեկ շաբաթ առաջ Ադեն քաղաքում զինվորական ճամբարի մոտ ահաբեկչության զոհ է դարձել մոտ 50 մարդ:

1in.am