Եմենում ահաբեկչության զոհ է դարձել 42 զինվորական
Դեկտեմբեր 18, 2016 10:10 Asia/Tehran
Եմենի Ադեն քաղաքում պայթյունի հետևանքով 42 զինվորական է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են:
Այս մասին հայտնում է Sputnik գործակալությունը՝ հղում անելով աղբյուրին երկրի անվտանգության ծառայությունում:
Հաղորդվում է, որ պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը զինվորականների խմբի մոտ, որոնք գնացել են Ադենի հյուսի-արևելքում գտնվող բազա՝ աշխատավարձ ստանալու:
Մեկ շաբաթ առաջ Ադեն քաղաքում զինվորական ճամբարի մոտ ահաբեկչության զոհ է դարձել մոտ 50 մարդ:
1in.am
Պիտակ