Բրիտանիան սպառազինություն է մատակարարում Սաուդյան Արաբիային
https://parstoday.ir/hy/news/west_asia-i47260-Բրիտանիան_սպառազինություն_է_մատակարարում_Սաուդյան_Արաբիային
Բրիտանական The Independent օրաթերթը գրել է, որ Բրիտանիան սպառազինություն է վաճառում Պարսից ծոցի արաբական բռնապետական ռեժիմներին՝ այդ թվում Սաուդյան Արաբիային:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 18, 2016 13:18 Asia/Tehran
  • Բրիտանիան սպառազինություն է մատակարարում Սաուդյան Արաբիային

Բրիտանական The Independent օրաթերթը գրել է, որ Բրիտանիան սպառազինություն է վաճառում Պարսից ծոցի արաբական բռնապետական ռեժիմներին՝ այդ թվում Սաուդյան Արաբիային:

«ԻՌՆԱ»-ի հաղորդմամբ՝ The Independent օրաթերթը գրել է.«Չնայած Բրիտանիայի համայնքների պալատի ներկայացուցիչների կողմից արված քննադատություններին ներկայումս էլ շարունակվում է սպառազինության մատակարարումը այդ երկրներին»:

Սպառազինության առևտրի դեմ ակտիվիստ Էնդրյու Սմիթն ասել է.«Այսօր Բրիտանական սպառազինության միջոցով ավերվում են Եմենի քաղաքները։ «Սպառազինության մատակարարումը կարող է հզորացնել բռնապետական ռեժիմներին». ասել է նա:

The Independent օրաթերթը գրել է.«Բրիտանիայի ռազմական արդյունաբերությունը տարեկան 7,7 միլիարդ դոլար եկամուտ է ապահովում երկրի համար»:

Նոյեմբերին Բրիտանիան հայտարարել էր, որ  չի դադարեցրելու  Սաուդյան Արաբիային սպառազինության մատակարարումը: