Սիրիայում ահաբեկիչները քիմիական զենք են օգտագործել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i47278-Սիրիայում_ահաբեկիչները_քիմիական_զենք_են_օգտագործել
Սիրիայի կառավարությունը փաստաթղթեր է ներկայացրել քիմիական զենքերի տարածումն արգելող կազմակերպությանը, որոնք վկայում են, որ ահաբեկիչները Հալեպում քիմիական հարձակում են իրականացրել խաղաղ բնակչության դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 18, 2016 14:09 Asia/Tehran
  • Սիրիայում ահաբեկիչները քիմիական զենք են օգտագործել

Սիրիայի կառավարությունը փաստաթղթեր է ներկայացրել քիմիական զենքերի տարածումն արգելող կազմակերպությանը, որոնք վկայում են, որ ահաբեկիչները Հալեպում քիմիական հարձակում են իրականացրել խաղաղ բնակչության դեմ:

«Փրես Թի Վի» հեռուստաընկերության հաղորդման համաձայն՝ քիմիական զենքերի վերաբերյալ կոնվենցիայի իրագործման վերահսկման պատասխանատու, Սիրիայի կառավարության խոսնակ Սամեր Աբբասն ասել է.«Այդ փաստաթղթերը ներկայացվել են Դամասկոսում քիմիական զենքերի տարածումն արգելող կազմակերպության տեխնիկական հարցերով զբաղվող պատվիրակությանը»:

Պատվիրակության մաս են կազմում փորձագետներ ԱՄՆ-ից, Բրիտանիայից, Ավստրալիայից, Սլովակիայից և Սլովենիայից, որոնք Սիրիայի կառավարության խնդրանքով, այդ երկրում գործունեություն են ծավալում 2016 թվականի դեկտեմբերի 12-ից:

Սամեր Աբբասը նշել է, որ Հալեպի Մերաթ Օմ գյուղում ռուս բանակայինների կողմից հայտնաբերվել է չպայթած մի արկ, որը կներկայացվի Հաագայում քիմիական զենքերի տարածումն արգելող կազմակերպությանը՝ փաստաթղթերի բովանդակությունն ապացուցելու համար: