Ռուսաստանը վետո կդնի Հալեպ միջազգային դիտորդներ գործուղելու նախագծի վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i47317-Ռուսաստանը_վետո_կդնի_Հալեպ_միջազգային_դիտորդներ_գործուղելու_նախագծի_վրա
ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը հայտարարել է, որ իր երկիրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում վետո կդնի Հալեպում միջազգային դիտորդներ տեղակայելու մասին Ֆրանսիայի առաջարկած նախագծի վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 19, 2016 04:07 Asia/Tehran
  • Ռուսաստանը վետո կդնի Հալեպ միջազգային դիտորդներ գործուղելու նախագծի վրա

ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը հայտարարել է, որ իր երկիրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում վետո կդնի Հալեպում միջազգային դիտորդներ տեղակայելու մասին Ֆրանսիայի առաջարկած նախագծի վրա:

Համաձայն «Ալ-Ալամ»-ի հաղորդման, ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը կիրակի օրն ասել է. «Հալեպում միջազգային դիտորդներ տեղակայելու մասին Ֆրանսիայի բանաձևը վտանգավոր ու միևնույն ժամանակ անընդունելի է և այդ պատճառով էլ Մոսկվան այն չի պաշտպանելու»:

«Նման նախագիծը գործադրման հնարավորություն չունի»,-ընդգծել է Չուրկինը:

Միևնույն ժամանակ Ռուսաստանի նախագահը Սիրիայի հարցով նոր բանաձևի նախագիծ է ներկայացրել Անվտանգության խորհրդին:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կիրակի օրը քվեարկության է դրել Հալեպի արևլյան տարածքներից խաղաղ քաղաքացիների տարհանումը վերահսկող միջազգային դիտորդներ տեղակայելու մասին Ֆրանսիայի առաջարկած նախագիծը: