Սաուդյան Արաբիան խոստովանել է, որ Եմենում արգելված զենքեր է օգտագործել
Սաուդյան Արաբիան խոստովանել է, որ կաստերային ռումբեր է օգտագործել Եմենի դեմ ավիահարձակումների ժամանակ:
«Փրես Թի Վի» հեռուստաընկերության հաղորդման համաձայն, Եմենում Սաուդյան Արաբիայի ուժերի խոսնակ՝ Ահմեդ Ալ-Ասիրին խոստովանել է, որ ավիահարձակումներում սաուդյան ուժերն օգտագործել են բրիտանական արտադրության կաստերային ռումբեր: Նա նշել է, որ այդ ռումբերը թիրախ են դարձրել հատուկ նշանակությամբ ռազմական կենտրոնները:
Եմենում Սաուդյան Արաբիայի ուժերի խոսնակն ասել է.«Ռիադը որոշել դադարեցնել կլաստերային ռումբերի օգտագործումը և այդ որոշման մասին տեղեկացրել է Բրիտանիայի կառավարությանը»:
Սաուդցի պաշտոնյայի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Բրիտանիայի պաշտպանության նախարար՝ Մայքել Ֆալոնը հայտարարեց, որ Եմենի դեմ պատերազմում սաուդցիները օգտագործել են 1980-ականներին Բրիտանիայից գնած կաստերային ռումբեր:
2015 թ. մարտից, Անսարալլահ շարժմանը թուլացնելու նպատակով, Սաուդյան Արաբիան ավիահարձակումներ է իրականացնում Եմենի դեմ, որոնց ընթացքում մինչ օրս սպանվել են ավելի քան 11 հազար 400 եմենցիներ: