Եմենի մարդու իրավունքների նախարարը դիմել է Կարմիր Խաչ համաշխարհային կազմակերությանը
Եմենի մարդու իրավունքների նախարարը Կարմիր Խաչ համաշխարհաին կազմակերպությանը կոչ է արել աջակցել այդ երկրի պաշարված ժողովրդին:
Եմենի «Սաբաա» լրատվական գործակալութան հաղորդմամբ, Սանաայում Կարմի Խաչ համաշխարհային կազմակերպության պատվիրակության նախագահ Կարլոս Մորազանիի հետ հանդիպման ժամանակ, Եմենի մարդու իրավունքների նախարար Օլիա Աբդոլլաթիֆը հավելել է.«Շրջափակումների ու հարձակումների շարունակման պատճառով Եմենի ժողովուրդը ապրում է ծանր պայմաններում: Վիճակը առավել ծանր է հատկապես Սաադե և Թաազ նահանգներում»:
Սննդի միջազգային ծրագրի հաղորդման համաձայն, 14 մլն. 400 հազար եմենցիներ զրկված են սննդից, որոնց կեսը մարդասիրական անհապաղ օգնությունների կարիք ունի:
Բրիտանիայի արտակարգ իրավիճակների կոմիտեն` DEC-ը, հայտարաել է.«Եմենի հիվանդանոցների կեսը ավերակների են վերածվել և այդ երկրի բուժման համակարգը կանգնած է կործանման եզրին»:
Եմենի մարդու իրավունքների նախարարը Կարմիր Խաչ համաշխարհաին կազմակերպությանը կոչ է արել աջակցել Եմենի պաշարված ժողովրդին: