Բաշար Ասադ. Հալեպի ազատագրման գործողության ժամանակ Ռուսաստանի դերը մեծ էր
https://parstoday.ir/hy/news/west_asia-i48061-Բաշար_Ասադ._Հալեպի_ազատագրման_գործողության_ժամանակ_Ռուսաստանի_դերը_մեծ_էր
Սիրիայի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը Հալեպն ահաբեկչական զինված խմբավորումների գրավումից ազատելու գործողության ընթացքում Սիրիայի գլխավոր գործընկերն է եղել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 24, 2016 07:59 Asia/Tehran
  • Բաշար Ասադ. Հալեպի ազատագրման գործողության ժամանակ Ռուսաստանի դերը մեծ էր

Սիրիայի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը Հալեպն ահաբեկչական զինված խմբավորումների գրավումից ազատելու գործողության ընթացքում Սիրիայի գլխավոր գործընկերն է եղել:

Համաձայն Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, Բաշար Ասադն ուրբաթ օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է. «Հալեպում վերջին հաղթանակները կարող են Սիրիայում ճգնաժամի քաղաքական լուծման համար հող նախապատրաստել»:

Ռուսաստանի նախագահն  ընդգծել է, որ Սիրիայում Մոսկվայի նպատակը   խաղաղության ջանքերին ուղղված գործընթացն առաջ տանելն է և ճգնաժամի քաղաքական կարգավորումը:

Պուտինը նշել է, որ Հալեպի ազատագրումը Սիրիայում կայունության ուղղությամբ վերցված կարևոր քայլ էր:  «Գլխավոր աշխատանքը շարունակում է կենտրոնացած մնալ Սիրիայում ճգնաժամի կարգավորմանն ուղղված ջանքերի ու այդ երկրում ընդհանուր հրադադար հաստատելու շուրջ». ասել է նա: