Բաշար Ասադ. Հալեպի ազատագրման գործողության ժամանակ Ռուսաստանի դերը մեծ էր
Սիրիայի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը Հալեպն ահաբեկչական զինված խմբավորումների գրավումից ազատելու գործողության ընթացքում Սիրիայի գլխավոր գործընկերն է եղել:
Համաձայն Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, Բաշար Ասադն ուրբաթ օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է. «Հալեպում վերջին հաղթանակները կարող են Սիրիայում ճգնաժամի քաղաքական լուծման համար հող նախապատրաստել»:
Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ Սիրիայում Մոսկվայի նպատակը խաղաղության ջանքերին ուղղված գործընթացն առաջ տանելն է և ճգնաժամի քաղաքական կարգավորումը:
Պուտինը նշել է, որ Հալեպի ազատագրումը Սիրիայում կայունության ուղղությամբ վերցված կարևոր քայլ էր: «Գլխավոր աշխատանքը շարունակում է կենտրոնացած մնալ Սիրիայում ճգնաժամի կարգավորմանն ուղղված ջանքերի ու այդ երկրում ընդհանուր հրադադար հաստատելու շուրջ». ասել է նա: