Սիրիայում մեծացել է Ռուսաստանի ռազմական ներկայությունը
Ռուսաստանի խորհրդարանի պատգամավորը տեղեկացրել է Սիրիայում այդ երկրի ռազմական ներկայության մեծացման մասին:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդման համաձայն՝ ՌԴ Պետդումայի պաշտպանական կոմիտեի փոխնախագահ Անդրեյ Կրասովն ասել է .«Մոսկվան փորձում է մեծացնել իր ռազմական ներկայությունը Սիրիայի Տարտուսի նավահանգստում»:
Անդրադառնալով Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի հարցում Ռուսաստանի ջանքերին, Անդրեյ Կրասովն ավելացրել է.«Ի տարբերություն ՆԱՏՕ-ի ՌԴ-ը սատարում է աշխարհում անվտանգության հաստատմանը»:
ՌԴ Պետդումայի պաշտպանական կոմիտեի փոխնախագահը շեշտել է․«Ռուս զինվորները իրենց ողջ ջանքերը գործադրելու են Սիրիայում պատերազմը դադարեցնելու համար»:
Սիրիայի Տարտուսի նավահանգստում ռազմածովային ուժերի գործունեության ծավալման նպատակով, Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հանդես էր եկել Դամասկոսի հետ համագործակցության համաձայնագիր ստորագելու առաջարկով: