Սիրիայում մեծացել է Ռուսաստանի ռազմական ներկայությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i48157-Սիրիայում_մեծացել_է_Ռուսաստանի_ռազմական_ներկայությունը
Ռուսաստանի խորհրդարանի պատգամավորը տեղեկացրել է Սիրիայում այդ երկրի ռազմական ներկայության մեծացման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 24, 2016 14:39 Asia/Tehran
  • Սիրիայում մեծացել է Ռուսաստանի ռազմական ներկայությունը

Ռուսաստանի խորհրդարանի պատգամավորը տեղեկացրել է Սիրիայում այդ երկրի ռազմական ներկայության մեծացման մասին:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդման համաձայն՝ ՌԴ Պետդումայի պաշտպանական կոմիտեի փոխնախագահ Անդրեյ Կրասովն ասել է .«Մոսկվան փորձում է մեծացնել իր ռազմական ներկայությունը Սիրիայի Տարտուսի նավահանգստում»:

Անդրադառնալով Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի հարցում Ռուսաստանի ջանքերին, Անդրեյ Կրասովն ավելացրել է.«Ի տարբերություն ՆԱՏՕ-ի ՌԴ-ը սատարում է աշխարհում անվտանգության հաստատմանը»:

 ՌԴ Պետդումայի պաշտպանական կոմիտեի փոխնախագահը շեշտել է․«Ռուս զինվորները իրենց ողջ ջանքերը գործադրելու են  Սիրիայում պատերազմը դադարեցնելու համար»:

Սիրիայի Տարտուսի նավահանգստում ռազմածովային ուժերի գործունեության ծավալման նպատակով, Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հանդես էր եկել Դամասկոսի հետ համագործակցության համաձայնագիր ստորագելու առաջարկով: