Որոշ երկրների սպաներ ղեկավարում են Մոսուլի ահաբեկիչներին
Իրաքի շիաների ազգային կոալիցիայի նախագահի խոսքերով, կան փաստեր որոնք ապացուցում են, որ այդ երկրում գործում են տարածաշրջանի որոշ երկրների ռազմական ու անվտանգության սպաներ:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդման համաձայն, Սեյյեդ Ամար Հեքիմն ասել է .-«Այդ սպաները Մոսուլում և Իրաքի մյուս քաղաքներում ղեկավարում են ահաբեկիչներին»:
Քննադատելով տարածաշրջանում արտասահմանյան սպաների ներկայությունը, Հեքիմն ասել է.-«Դա ապակայունացնում է տարածաշրջանը»:
Նրա հավաստմամբ, այժմ Իրաքի խորհրդարանում ժողովրդական հավաքազորային ուժերը դարձել են ազգային ուժ:
«Բոլոր ցեղախմբերը ՝ եզդիները, շիաները, քրդերը, սուննիները , թուրքմենները և քրիստոնյաներն անդամակցում են «Հաշդ Ալ-Շաաբի»-ին : Դա իրականում դարձել է Իրաքի ազգային խորհրդանիշը: