Ամիր Աբդոլլահյան. Ռիադի սխալ ընթացքը սրել է Եմենի Ճգնաժամը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i48646-Ամիր_Աբդոլլահյան._Ռիադի_սխալ_ընթացքը_սրել_է_Եմենի_Ճգնաժամը
Միջազգային հարցերով Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի խորհրդականը հայտարարել է, որ Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի ոտնձգության շարունակվելը սաուդացիների սխալ քաղաքականությունն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 28, 2016 07:28 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Ռիադի սխալ ընթացքը սրել է Եմենի Ճգնաժամը

Միջազգային հարցերով Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի խորհրդականը հայտարարել է, որ Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի ոտնձգության շարունակվելը սաուդացիների սխալ քաղաքականությունն է:

ԻՍՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երեքշաբթի օրը, Եմենի հեղափոխության գերագույն խորհրդի անդամ Ռեզբան Ալ-Հայեմիի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը նշել է. «Ռիադն իր որդեգրած սխալ ընթացքով սրում է Եմենի ճգնաժամը»:

«Եմենի դեմ սաուդական կոալիցիայի հարձակումը  սատարեց թաքֆիրական ահաբեկչության տարածմանը և բացի իսլամական մի երկրի ենթակառույցները ոչնչացնելուց, տասնյակ հազարավոր մուսուլման եմենցիների կոտորածի ու տարհանման պատճառ դարձավ»,-հայտարարել է Ամիր Աբդոլլահյանը:

Նա ընդգծել է. «Իրանը որպես Եմենի ճգնաժամի կարգավորման ուղի պաշտպանում է քաղաքական լուծումը»:

Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Եմենի ազգային խորհրդարանի և ազգային միասնականության կառավարության ձևավորումն այդ երկրում քաղաքական գործընթացի հզորացման ուղղությամբ կարևոր քայլ է համարվում և Թեհրանը հովանավորում է այդ երկրի իշխանությանը եմենական բոլոր խմբերի ու կուսակցությունների մասնակցությունը»:

Եմենի հեղափոխության գերագույն խորհրդի անդամը հանդիպման ժամանակ ասել է. «Եմենի ժողովուրդն իր թշնամիների դեմ արձանագրած հաղթանակների համար պարտական է Իրանի ու տարածաշրջանի որոշ երկրների քաղաքական ու բարոյական հովանավորությանն ու համագործակցությանը»: