ԻԼԻՊ-ը վարժեցնում է սիրիացի և իրաքցի երեխաներին
Դեկտեմբեր 29, 2016 13:27 Asia/Tehran
ԻԼԻՊ ահաբեկչական խումբը ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով վարժեցնում է սիրիացի և իրաքցի երեխաներին:
Իրաքյան «Նոն» գործակալություն հաղորդման համաձայն՝ ԻԼԻՊ ահաբեկչական խումբը Իրաքի Մոսուլ քաղաքի և Սիրիայի Ռաքաա քաղաքի դպրոցներին հրամայել է երեխաներին ծանոթացնել այդ խմբի գործունեության հետ:
Հաղորդման համաձայն, Մոսուլի և Ռաքաայի բոլոր դպրոցները պարտավոր են աշակերտներին ծանոթացնել ԻԼԻՊ-ի ահաբեկչական գործողություններին:
Ավստրիական Krohne Zeitung օրաթերթը գրել է.-«ԻԼԻՊ-ը Մոսուլի և Ռաքաայի դպրոցներում աշակերտներին պատրաստում է ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար»:
Պիտակ