Պուտինը հայտարարել է Սիրիայում հրադադարի մասին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i48871-Պուտինը_հայտարարել_է_Սիրիայում_հրադադարի_մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սիրիայում հակամարտող կողմերի միջեւ համաձայնություն է ձեռք բերվել երկրի տարածքում հրադադար սահմանելու և խաղաղ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 29, 2016 13:31 Asia/Tehran
  • Պուտինը հայտարարել է Սիրիայում հրադադարի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սիրիայում հակամարտող կողմերի միջեւ համաձայնություն է ձեռք բերվել երկրի տարածքում հրադադար սահմանելու և խաղաղ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին։

Պուտինի խոսքերով Սիրիայում երեք փաստաթուղթ է ստորագրվել: Առաջին փաստաթուղթը ստորագրվել է Սիրիայի կառավարության և զինված ընդդիմության միջև Սիրիայի տարածքում հրադադար հաստատելու մասին։ Երկրորդ փաստաթուղթը հրադադարի ռեժիմի վերահսկման համալիր միջոցների վերահսկման մասին է։ Երրորդ փաստաթուղթը վերաբերում է Սիրիայի խնդրի կարգավորման շուրջ խաղաղ բանակցություններին։

Միևնույն ժամանակ Պուտինը ընդգծել է, որ Սիրիայում հրադադարի մասին պայմանավորվածությունները բավականին փխրուն են, և դրանց պետք է վերաբերել մեծ զգուշավորությամբ:

Հաղորդվում է, որ ռազմական գործողությունները կդադարեցվեն դեկտեմբերի 30-ին կեսգիշերին:

armedia.am/