Սիրիայում մենարկել է հրադադարը
Ուրբաթ օրվա առաջին ժամերին Սիրիայում գործադրման է հանձնվել հրադադարի համաձայնությունը:
«Սպուտինկ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Սիրիայի ԱԳ նախարարը ողջունել է հրադադարի հաստատման ուղղությամբ Իրանի ու Ռուսաստանի գործադրած ջանքերը:
«Ալ-Ալամ» հեռուստակայանի հաղորդման համաձայն, Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Ալ-Մոալեմը հինգշաբթի երեկոյան, նախքան հրադադարի համաձայնագրի գործադրումը նշել է. «Սիրիան այս համաձայնագրի հեղինակներ՝ Իրանի ու Ռուսաստանի հետ նույն ճակատում են գտնվում»:
«Այս համաձայնությունը վկայում է ահաբեկչության դեմ հաղթանակի հասնելու ուղղությամբ Սիրիայի կառավարության վստահության մասին»,-ընդգծել է Ալ-Մոալեմը:
Նա հավելել է, որ այս համաձայնությունը չի տարածվում ԻԼԻՊ և Ջեբհաթ-ալ-Նուսրա ահաբեկչական խմբերի ու նաև այն ահաբեկիչների ու նրանց կապված խմբերի վրա, որոնք չեն ստորագրել համաձայնությունը և այդ պատճառով այդ խմբերի ոչնչացման ուղղությամբ Սիրիայի զինված ուժերի առաքելությունը շարունակվում է:
«Այս համաձայնությունը Սիրիայի ճգնաժամի համար քաղաքական լուծման հանգելու և պատերազմին ու արյունահեղությանը վերջ տալու բացառիկ առիթ է»,-հայտարարել է Սիրիայի ԱԳ նախարարը:
Սիրիայի ԱԳ նախարարը նաև ընդգծել է, որ Դամասկոսը վստահում է հրադադարի գործադրումը Ռուսաստանի կողմից երաշխավորվելուն, քանի որ ահաբեկչության դեմ պատերազմում Մոսկվան Սիրիայի դաշնակիցն է, սակայն Թուրքիայի հանդեպ բավարար վստահություն գոյություն չունի:
Վալիդ Ալ-Մոալեմը նշեց, որ Սիրիան բաց մտքով կմասնակցի Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում նախատեսված խաղաղության բանակցությունների հաջորդ շրջանին:
«Աստանայի նիստում կարող է քննարկման նյութ դառնալ ցանկացած հարց, սակայն Սիրիայի ազգային ինքնիշխանությունն ու երկրի նախագահին ընտրելու ժողովրդի իրավունքը բանակցության թեմա չի կարող դառնալ»,-հայտարարեց Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Ալ-Մոալեմը: