ԻԼԻՊ-ը կտրել է Հալեպի ջուրը
Դեկտեմբեր 30, 2016 18:22 Asia/Tehran
ԻԼԻՊ ահաբեկչական խումբը կտրել է Հալեպի բնակիկիչների ջրի մատակարարումը:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ սիրիական ԶԼՄ-ները ուրբաթ օրը հայտարարել են, որ ԻԼԻՊ ահաբեկչական խումբը կտրել է Հալեպի բնակիչների ջրի մատակարարումը:
Սիրիական ԶԼՄ-ները հաղորդել են, որ ԻԼԻՊ-ը կտրել է Եփրատ գետի պոմպակայանից դեպի Հալեպ ջրի հոսքը: Հալեպի նահանգապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները Կարմիր Մահիկի համագործակցությամբ ջանում են վերականգնել ջրի մատակարարումը:
Ավելի քան ութ օր է, ինչ ահաբեկիչները կտրել են ջրի մատակարարումը Դամասկոսի արևելքում:
Պիտակ