Սիրիայում հրադադարը խախտվել է
Ազատ բանակ կոչվող ահաբեկչական խումբն ուրբաթ օրը կրկին անգամ հրթիռակոծել է արևմտյան Համա նահանգում գտնվող Սիրիայի բանակի դիրքերը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ազատ բանակ ահաբեկչական խումբն իր թվիթերյան էջում հայտարարելով Համայի արևմուտքում՝ Ալ-Ռաբիա գյուղում գտնվող Սիրիայի բանակի դիրքերը գրադ տեսակի հրթիռներով հարվածելու մասին, նշել է, որ այս գործողության ընթացքում հրթիռակոծել է բանակին կից ուսումնա-ռազմական կենտրոնը:
Հատկանշական է, որ Ազատ բանակը ստորագրել է Սիրիայում հրադադարի վերջին համաձայնությունը:
Զինված ահաբեկիչներ ուրբաթ օրը ականակոծլ են Սիրիայի հարավային Դարաա նահանգի հյուսիս-արևելքում գտնվող Խաբաբ քաղաքավանը, որի հետևանքով զոհվեց մի քաղաքացի և վիրավորվել են մեկ կին ու մեկ երեխա:
Ուրբաթ օրվա առաջին ժամերից Սիրիայում համատարած հրադադար է հաստատվել և զինված շատ խմբեր միացել են այդ հրադադարին:
ԻԼԻՊ և Ջեբհաթ-ալ-Նուսրա (Ֆաթհ-ալ-Շամ) ահաբեկչկան խմբերի պարագային չտարածվող այս հրադադարը վերջին տասը տարիների ընթացքում Միջին Արևելքի հետ կապված դիվանագիտական առաջին նախաձեռնությունն է, որ իրականացվել է ԱՄՆ-ի բացակայությամբ: