Թեհրանում են Սիրիայի ԱԳ նախարարը և ազգային անվտանգության կառույցի նախագահը
Իրանի պաշտոնատարների հետ Սիրիայի վերջին զարգացումների շուրջ բանակցելու նպատակով Թեհրան են այցելել Սիրիայի ԱԳ նախարարը և ազգային անվտանգության կառույցի նախագահը:
Դեկտեմբեի 31-ին Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մոալեմը և ազգային անվտանգության կառույցի նախագահ Ալի Մամլուքը կհանդիպեն Սիրիայի և ՌԴ-ի հետ Իրանի քաղաքական, պաշտպանական ու անվտանգության քայլերի համադրող Ալի Շամխանիի հետ: Հանդիպման ընթացքում կքննարկվի Սիրիայի իրավիճակը:
Վալիդ Մոալեմը նույնպես զրույց-հանդիպում Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ:
Սիրիայի ԱԳ նախարարի և ազգային անվտանգության կառույցի նախագահի այցը Թեհրան կատարվում է այնպիսի պայմաններում, երբ ԻԻՀ-ն մեծ դերակատարություն է ունեցել այդ երկրի ճգնաժամի կարգավորման մեջ:
Իրանի, ՌԴ-ի և Սիրիայի շարունակական բանակցությունների շնորհիվ փոխվել է Սիրիայի զարգացումների ընթացքը: Հալեպի ազատագրումը ծանր պարտություն էր ահաբեկիչների ու նրանց հովանավորների համար, ինչն էլ ամբողջությամբ փոխեց այդ երկրի քաղաքական հաշվարկները: