Սիրիան հաղթել է ահաբեկչության դեմ համաշխարհային պայքարում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i49144-Սիրիան_հաղթել_է_ահաբեկչության_դեմ_համաշխարհային_պայքարում
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի խոսքերով՝ Սիրիան կարող է վերադարձնել անվտանգությունն ու խաղաղությունը է ահաբեկչության դեմ պայքարի վրա կենտրոնանալով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 31, 2016 15:27 Asia/Tehran
  • Սիրիան հաղթել է ահաբեկչության դեմ համաշխարհային պայքարում

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի խոսքերով՝ Սիրիան կարող է վերադարձնել անվտանգությունն ու խաղաղությունը է ահաբեկչության դեմ պայքարի վրա կենտրոնանալով:

Շաբաթ երեկոյան Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մոալլեմի և ազգային անվտանգության կառույցի նախագահ Ալի Մամլուքի հետ հանդիպման ժամանակ Ալի Շամխանին ասել է.«Քաղաքական ցանկացած լուծում, որը թուլացնելու է Սիրիայի օրինական կառավարության հիմքերը կամ որը կհանգեցնի նրան, որ երկրի որոշ բաժինը տրամադրվի ահաբեկչական խմբերին կամ արտաքին ուժերին, լինելու է Սիրիայի ժողովրդի շահերի դեմ, ուստի դա լինելու է սպառնալիք տարածաշրջանի երկրների համար և դատապարտված է ձախողման»:

Վալիդ Մոալլեմը և Ալի Մամլուքը նշել են.«ԻԼԻՊ-ի դեմ պայքարը շարունակվելու է քաղաքական ճանապարհով և Սիրիայի կառավարությունն ու ժողովուրդը թույլ չեն տալու մասնատել երկիրը, կամ արտասահմանյան զորքերին ու ահաբեկիչներին մնալ երկրում»: