ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Սիրիայի հարցով բանաձեւ է ընդունել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i49195-ՄԱԿ_ի_Անվտանգության_խորհուրդը_Սիրիայի_հարցով_բանաձեւ_է_ընդունել
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր՝ դեկտեմբերի 31-ին միաձայն բանաձեւ է ընդունել, որը ներկայացրել էին Ռուսաստանն ու Թուրքիան։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 01, 2017 08:57 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Սիրիայի հարցով բանաձեւ է ընդունել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր՝ դեկտեմբերի 31-ին միաձայն բանաձեւ է ընդունել, որը ներկայացրել էին Ռուսաստանն ու Թուրքիան։

ՄԱԿ ԱԽ-ն աջակցություն է հայտնում Սիրիայում ձեռք բերված հրադադարին եւ կոչ է անում բանակցություններ սկսել Սիրիայի իշխանությունների եւ ընդդիմության միջեւ:

ՄԱԿ-ում հայտնել են իրենց հավատարմությունը «Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնաիշխանությանը, միասնականությանն ու տարածքային ամբողջականությանը»։

Բանաձեւը ընդունվել է փակ դռների հետեւում անցկացված քննարկումներից հետո, մինչ Սիրիայում հրադադարը հիմնականում պահպանվում էր` չնայած անկանոն մարտերի մասին հաղորդագրությունների:

News.am