ԱՄՆ-ը և Իսրայելն են հրահրել Սիրիայի պատերազմը
Սիրիայի մեծ Մուֆթի Շեյխ Ահմեդ Բադր Ալեդդին Հասունն ասել է.«ԱՄՆ-ը և Իսրայելը Սիրիային թուլացնելու նպատակով հրահրել են Սիրիայի պատերազմը»:
Սիրիայի «ԱԼ-Ախբարիա» հեռուստակայանի հաղորդման համաձայն՝ Դամասկոսի կենտրոնական եկեղեցում Նոր Տարվա և Ս. Ծննդյան տոների առիթով կայացած արարողության ընթացքում Շեյխ Ահմեդ Բադրեդդին Հասունն ասել է.«Քանի որ Սիրիան չփորձեց Երուսաղեմը հանձնել թշնամուն, ԱՄՆ-ը, Իսրայելը և նրանց դաշնակից որոշ արաբական երկրներ քայլեր ձեռնարկեցին այդ երկրի ապակայունացման ուղղությամբ»:
Բադրեդդին Հասունը, շնորհակալություն հայտնելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադին՝ երկրում խաղաղություն հաստատելու ուղությամբ տարած ջանքերի համար, ասաց.«Սիրայում անպայման կհաստատվի խաղաղություն և կայունություն»:
Լոնդոնում հաստատված Սիրիայի մարդու իրավունքների դիտորդ կազմակերպությունը հայտարարել է, որ 2016 թվականին Սիրիայի պատերազմի հետևանքով այդ երկրում զոհվել է առնվազն 49 հազար 742 մարդ: