Սաուդյան Արաբիան շարունակում է ռմբակոծել Եմենը
Հունվար 01, 2017 12:54 Asia/Tehran
Եմենի տարբեր նահանգների դեմ Սաուդյան Արաբիայի կործանիչների կողմից իրականացված օդային հարձակումների հետևանքով սպանվել և վիրավորվել են անզեն քաղաքացիներ:
Եմենական «Սաբա» գործակալության հաղորդման համաձայն՝ կիրակի օրը Սաուդյան Արաբիայի կործանիչները ռմբակոծել են Թաազ նահանգը, որի հետևանքով զոհվել 2 և վիրավորվել է 7 մարդ:
Մաարաբ նահանգի ռմբակոծման հետևանքով զոհվել է ևս երկու մարդ:
Սաուդյան Արաբիայի կործանիչները նաև ռմբակոծել են Եմենի մայրաքաղաք Սանաան և Զալաա նահանգը, որի հետևանքով ավերվել է կապի ցանցը:
Սաուդյան Արբիայի կողմից Եմենի դեմ հրահրված պատերազմի հետևանքով մինչ այժմ զոհվել է ավելի քան 10 հազար քաղաքացի; Ավերվել են այդ երկրի հիմնակառույցները:
Պիտակ