Իրաքի հյուսիսում շարունակվում է Մոսուլի ազատագրման գործողությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i49285-Իրաքի_հյուսիսում_շարունակվում_է_Մոսուլի_ազատագրման_գործողությունը
Իրաքի բանակն ու ժողովրդական ուժերը Մոսուլի հարավում ազատագրել են ևս մի քանի շրջաններ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 01, 2017 15:15 Asia/Tehran
  • Իրաքի հյուսիսում շարունակվում է Մոսուլի ազատագրման գործողությունը

Իրաքի բանակն ու ժողովրդական ուժերը Մոսուլի հարավում ազատագրել են ևս մի քանի շրջաններ:

«Ալ-Ֆորաթ նյուզ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Նինվեյի գործողության հրամանատար Աբդոլամիր Ռեշիդ Յարալլահը հայտարարել է, որ իրաքյան ուժերին հաջողվել է Մոսուլում ազատագրել որոշ շրջաններ և Իրաքի դրոշը ծածանել այդ շրջանների շենքերի կտուրներին:

Իրաքի դաշնային ոստիկանապետ Ռաեդ Շաքեր Ջոդաթն ասել է.«Մոսուլի հարավ-արևելքում ոստիկանության ուժերը սպանել են ԻԼԻՊ-ի 15 ահաբեկիչների, այդ թվում նրանց պարագլուխներից մեկին»:

Վերջին օրերի ընթացքում իրաքյան ուժերին հաջողվել է ԻԼԻՊ-ի ահաբեկիչներից մաքրել Մոսուլի ձախ հատվածում գտնվող որոշ շրջաններ:

Վերջին երկու ամիսների ընթացքում իրաքյան ուժերն ազատագրել են տասնյակ գյուղեր ու ավաններ: