Սաուդյան Արաբիայի Նաջրանում սպանվել է 14 սաուդցի զինծառայող
https://parstoday.ir/hy/news/west_asia-i49327-Սաուդյան_Արաբիայի_Նաջրանում_սպանվել_է_14_սաուդցի_զինծառայող
Սաուդյան Արաբիայի հարավային Նաջրանի տարածքում Եմենի բանակի և ժողովրդական ուժերի առանձին գործողությունների արդյունքում սպանվել են 14 սաուդցի զինծառայողներ: Այդ մասին հաղորդում է«Փրես Թի Վի» հեռուստաընկերությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 02, 2017 08:51 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիայի Նաջրանում  սպանվել է 14  սաուդցի զինծառայող

Սաուդյան Արաբիայի հարավային Նաջրանի տարածքում Եմենի բանակի և ժողովրդական ուժերի առանձին գործողությունների արդյունքում սպանվել են 14 սաուդցի զինծառայողներ: Այդ մասին հաղորդում է«Փրես Թի Վի» հեռուստաընկերությունը:

Կիրակի օրը, Եմենի բանակային և ժողովրդական ուժերը «Ալ Սադիս» ռազմաբազայի մոտ գտնվող Նաջրանի տարածքում  հակատանկային հրթիռներ կրակելով սպանել են 10 սաուդցի զինծառայողների:

Եվս չորս սաուդցի զինծառայող սպանվել է Նաջրանում գտնվող Ալ խեզրա անցուղում:

 Ի դեպ Սաուդական կործանիչները երկու անգամ օդային հարձակում են իրականացրել Եմենի Շաբուհ նահանգում գտնվող  Ալ Նաղուբ և Ասիլան շրջանների վրա:

Սաուդյան  ռեժիմի կողմից Եմենի վրա իրականացված հարձակումների հետևանքով մինչ այժմ զոհվել են 11 հազար 400 եմենցիներ ,որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են  եղել: