Ալ-Էբադի. Ահաբեկչության դեմ պայքարում անհրաժեշտ է տարածաշրջանի երկրների համագործակցությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i49558-Ալ_Էբադի._Ահաբեկչության_դեմ_պայքարում_անհրաժեշտ_է_տարածաշրջանի_երկրների_համագործակցությունը
Իրաքի վարչապետն ասել է. «Ահաբեկչության դեմ պայքարում Իրաքի, Սիրիայի, Ռուսաստանի և Իրանի համագործակցությունը բխում է բոլոր կողմերի շահերից և մենք տարածաշրջանի բոլոր երկրներին կոչ ենք անում միանալ այս պայքարին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 04, 2017 07:23 Asia/Tehran
  • Ալ-Էբադի. Ահաբեկչության դեմ պայքարում անհրաժեշտ է տարածաշրջանի երկրների համագործակցությունը

Իրաքի վարչապետն ասել է. «Ահաբեկչության դեմ պայքարում Իրաքի, Սիրիայի, Ռուսաստանի և Իրանի համագործակցությունը բխում է բոլոր կողմերի շահերից և մենք տարածաշրջանի բոլոր երկրներին կոչ ենք անում միանալ այս պայքարին»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Հեյդար Ալ-Էբադին լիբանանյան «Ալ-Ախբար» օրաթերթին տված հարցազրույցում ասել է. «Իրաքի, Ռուսաստանի, Իրանի ու Սիրիայի միջև համադրությունը պայմանավորված է ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտությամբ, ինչը սպառնում է տարածաշրջանի երկրներին ու ժողովուրդներին»:

Իրաքի վարչապետն ահաբեկիչների բռնազավթումից Մոսուլի ազատագրման կապակցությամբ ասել է. «Ներկայումս Իրաքի որոշ նահանգներն ազատագրվել են և ԻԼԻՊ-ը վռնդվել է այդ տարածքներից: Իրաքյան ուժերը Մոսուլում էլ կռվում են ԻԼԻՊ-ի դեմ և մինչև այսօր դրա երկու երրորդն ազատագրվել է»:

«Մեր բոլորի ջանքերն ուղղված են Իրաքը, Սիրիան ու տարածաշրջանն ահաբեկչության չարիքից ձերբազատելուն»,-հայտարարել է Ալ-Էբադին: