«Սիրիայի հաղթանակներն Իրանի ցուցաբերած աջակցության արգասիքն են».Բաշշար Ասադ
Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահի հետ հանդիպման ժամանակ, Սիրիայի նախագահն ասել է.-«Սիրիայի բանակի հաղթանակներն Իրանի ցուցաբերած աջակցության արգասիքն են» :
Հունվարի 4-ին կայացել է Ալաեդիին Բուջերդիի և Բաշշար Ասադի հանդիպումը: Հանդիպման ժամանակ Ալաեդդին Բորուջերդին շնորհավորել է Սիրիայի վերջին հաղթանակների, մասնավորապես` Հալեպի ազատագրման կապակցությամբ:
«Իրանը նույն փորձն ունեցել է 1982 թվականի մայիսի 24-ին ՝ Իրաքի պարտադրյալ պատերազմի օրոք Իրանի հարավ-արևելյան Խոռամշահրի ազատագրման ժամանակ».- ասել է Ալաեդդին Բորուջերդին:
Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը երեքշաբթի երեկոյան Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս է այցելել:
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը հանդիպում-զրույց է ունենալու Սիրիայի վարչապետի, ԱԳ նախարարի և խորհրդարանի նախագահի հետ:
Շարունակական բանակցություններ անցկացնելով, ԻԻՀ-ը և ՌԴ-ը կարևոր դեր են ունեցել Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցում:
Իրանի և Ռուսաստանի բանակցությունների արդյունքում, Սիրիայի իրադարձությունները նոր ուղղություն են ստացել: Վերջերս ուժի մեջ է մտել Սիրիայի բանակի և ընդդիմադիրների, բացառությամբ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման և «Ֆաթհ Օլ Շամի» ուժերի միջև հրադադարի ռեժիմը :