Արամ Առաջին կաթողիկոսը հանդիպում է ունեցել Բաշար ալ-Ասադի հետ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i49714-Արամ_Առաջին_կաթողիկոսը_հանդիպում_է_ունեցել_Բաշար_ալ_Ասադի_հետ
Հունվարի 4-ի առավոտյան Դամսակոսի նախագահական պալատում կայացել է Արամ Առաջին կաթողիկոսի և Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հանդիպումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 05, 2017 06:41 Asia/Tehran

Հունվարի 4-ի առավոտյան Դամսակոսի նախագահական պալատում կայացել է Արամ Առաջին կաթողիկոսի և Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հանդիպումը:

Ավելի քան մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում Սիրիայի առաջնորդը մանրամասն տեղեկություններ է հաղորդել Արամ Առաջինին երկրի ներքին քաղաքական իրավիճակի, ինչպես նաև վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին:

Այս առիթով վեհափառ հայրապետը ողջունել է Հալեպում խաղաղության վերահաստատումը և ցանկություն է հայտնել, որ ամենամոտ ապագայում խախաղություն և համերաշխություն հաստատվի ողջ Սիրիայի տարածքում: Ապա Նորին Սրբությունն անդրադարձել է ընդհանրապես տարածաշրջանում և հատկապես Սիրիայի նկատմամբ Թուրքիայի ժխտողական և քայքայիչ դերակատարմանը:

Արամ Առաջինը նաև շեշտել և հույս է հայտնել որ երկրի ներսում շուտով բարեկարգման գործընթաց կսկսվի, որին կմասնակցեն բոլոր համայնքները, այդ թվում քրիստոնյա համայնքը և մասնավորապես` հայերը:

Այս պաշտոնական հանդիպմանը Արամ Առաջինին ուղեկցում էին Բերիոյի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Շահան Արքեպիսկոպոս Սարգսյանը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի այլ անդամներ:

operativ.am/