Իրաքի Մոսուլ քաղաքում ավելացել է ամերիկյան կոալիցիայի զորայինների թիվը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i49720-Իրաքի_Մոսուլ_քաղաքում_ավելացել_է_ամերիկյան_կոալիցիայի_զորայինների_թիվը
Իրաքի Մոսուլ քաղաքում ավեացել է ԱՄՆ-ի գլխավորած հակաիլիպական կոալիցիայի զորայինների թիվը: Այդ մասին հայտնել է կոալիցիայի խոսնակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 05, 2017 07:40 Asia/Tehran
  • Իրաքի Մոսուլ քաղաքում ավելացել է ամերիկյան կոալիցիայի զորայինների թիվը

Իրաքի Մոսուլ քաղաքում ավեացել է ԱՄՆ-ի գլխավորած հակաիլիպական կոալիցիայի զորայինների թիվը: Այդ մասին հայտնել է կոալիցիայի խոսնակը:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Գեներալ Ջոն Դորյանը հայտարարել է.«Հակաիլիպական կոալիցիան իր զորայիններին ավելացրել է ևս 450 մարդ»:

Նա նշել է, որ կոալիցիայի զորայինների թվի ավելացումը կատարվել է Իրաքյան ուժերին Մոսուլի ազատագրման հաջորդ փուլում աջակցելու նպատակով:

Այս խնդիրը արծարծվում է այն դեպքում, երբ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ուժերը Մոսուլի ազատագրումը խոչընդոտելու նպատակով, այդ քաղաքում և այլ շրջաններում բազում հարձակումներ են իրականացրել իրաքյան ուժերի դիրքերի վրա:

Շուրջ մեկ ամիս առաջ ԱՄՆ-ի կործանիչների կողմից իրաքյան ուժերի ուղղությամբ կատարված հարձակումների հոտևանքով զոհվել էր շուրջ 90 զինվոր և վիրավերվել 100:

Այդ հարձակման ընթացքում ԱՄՆ-ի կործանիչների ոչնչացրեցին իրաքյան ուժերի զինտեխնիկայի մեծ մասը: