ՄԱԿ. Դամասկոսի ջուրը կտրելը պատերազմական ոճրագործություն է
ՄԱԿ-ը հայտարարել է, որ ահաբեկիչների կողմից Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի խմելու ջուրը կտրելը պատերազմական ոճրագործություն է:
Համաձայն «Փրես Թի Վի»-ի հաղորդման, Սիրիայում ՄԱԿ-ի հումանիտար խմբի պատասխանատու Յան Էգլանդը հինգշաբթի օրն անդրադարռնալով Դամասկոսի խմելու ջուրը կտրվելուն, ասել է. «Ժողովրդին խմելու ջրից զրկելը պատերազմական ոճրագործություն է համարվում, քանի որ այդ ջուրը սպառվում է խաղաղ բնակչության կողմից»:
Վադի Բերդեում հաստատված Ջեբհաթ-ալ-Նուսրայի ահաբեկիչները արդեն 14 օր է կտրել են «Այն-ալ-Ֆիջա»-ի աղբյուրից ապահովվող Դամասկոսի խմելու ջրի հոսքը և քաղաքում ջրամատակարարումն իրականացվում է տանկերների միջոցով:
Զինված անձանց կողմից վերահսկվող Վադի Բերդի տարածքի 13 գյուղերին կից «Այն-ալ-Ֆիջա»-ի աղբյուրը ապահովում է Դամասկոսի խմելու ջրի 70 տոկոսը: Այդ գյուղերից 10-ը վերահսկվում են զինված խմբերի, իսկ 3-ը՝ Սիրիայի բանակի կողմից:
Սիրիայի բանակի հաղթանակներին զուգահեռ, ահաբեկիչները խափանումներ են իրականացնում այդ երկրի ջրի ու էլեկտրականության մատակարարման համակարգերում: