Ալաէդդին Բորուջերդի.«Հալեպում հաղթեց Սիրիայի ժողովրդի կամքը »
https://parstoday.ir/hy/news/west_asia-i49828-Ալաէդդին_Բորուջերդի._Հալեպում_հաղթեց_Սիրիայի_ժողովրդի_կամքը
Իսլամական Խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողողովի նախագահ Բորուջերդին ասել է.-«Ահաբեկիչները պետք է հեռանան Հալեպից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 06, 2017 07:30 Asia/Tehran
  • Ալաէդդին Բորուջերդի.«Հալեպում հաղթեց Սիրիայի ժողովրդի կամքը »

Իսլամական Խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողողովի նախագահ Բորուջերդին ասել է.-«Ահաբեկիչները պետք է հեռանան Հալեպից»:

Դամասկոս կատարած այցի կապակցությամբ  Բորուջերդին  ասել է.«ԻԻՀ հաստատում է Սիրիայի անկախությունը, տարածքային ամբողջականության պահպանումը և ժողովրդի կողմից ընտրված կառավարությունը»:

Նա ընդգծել է.-«Իրանը դատապարտում է առանց Սիրիայի կառավարության համաձայնության և թույլտվության արտաքին ուժերի ներկայությունն այդ երկրում, քանի որ այդ քայլը հակասում է միջազգային օրենքներին»:

Նրա խոսքերով, սիրիական-սիրիական ձևաչափով Ղազախստանի Աստանայում կայնալիք բանակցությունը կնպաստի Սիրիայում խաղաղության հաստատմանը: «Իրանը ողջունում է  սիրիական-սիրիական ձևաչափով բանակցությունների անցկացումը»:

Բորուջերդին ասել է, որ Իրանը դեմ է Սիրիայի կառավարությանը նախապայմաններ ներկայացնելու նախագծին:

«Սիրիայի ժողովուրդը պետք է ինքը որոշում կայացնի երկրի ապագայի մասին». հավելել է նա:

Երկօրյա այցի ընթացքում Իրանի պառլամենտական պատվիրակությունը հանդիպում է ունեցել Սիրիայի նախագահի, վարչապետի, արտաքին գործերի նախարարի և մուֆթիի հետ: