Ալաէդդին Բորուջերդի.«Հալեպում հաղթեց Սիրիայի ժողովրդի կամքը »
Իսլամական Խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողողովի նախագահ Բորուջերդին ասել է.-«Ահաբեկիչները պետք է հեռանան Հալեպից»:
Դամասկոս կատարած այցի կապակցությամբ Բորուջերդին ասել է.«ԻԻՀ հաստատում է Սիրիայի անկախությունը, տարածքային ամբողջականության պահպանումը և ժողովրդի կողմից ընտրված կառավարությունը»:
Նա ընդգծել է.-«Իրանը դատապարտում է առանց Սիրիայի կառավարության համաձայնության և թույլտվության արտաքին ուժերի ներկայությունն այդ երկրում, քանի որ այդ քայլը հակասում է միջազգային օրենքներին»:
Նրա խոսքերով, սիրիական-սիրիական ձևաչափով Ղազախստանի Աստանայում կայնալիք բանակցությունը կնպաստի Սիրիայում խաղաղության հաստատմանը: «Իրանը ողջունում է սիրիական-սիրիական ձևաչափով բանակցությունների անցկացումը»:
Բորուջերդին ասել է, որ Իրանը դեմ է Սիրիայի կառավարությանը նախապայմաններ ներկայացնելու նախագծին:
«Սիրիայի ժողովուրդը պետք է ինքը որոշում կայացնի երկրի ապագայի մասին». հավելել է նա:
Երկօրյա այցի ընթացքում Իրանի պառլամենտական պատվիրակությունը հանդիպում է ունեցել Սիրիայի նախագահի, վարչապետի, արտաքին գործերի նախարարի և մուֆթիի հետ: