Իրաքյան ուժերի առաջխաղացումը Մոսուլի արևելյան և հարավային շրջաններում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i49987-Իրաքյան_ուժերի_առաջխաղացումը_Մոսուլի_արևելյան_և_հարավային_շրջաններում
Իրաքի աշխարհազորային ուժերը ազատագրել են Մոսուլի հարավ-արևմտյան շրջանի երեք գյուղեր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 07, 2017 12:23 Asia/Tehran
  • Իրաքյան ուժերի առաջխաղացումը Մոսուլի արևելյան և հարավային շրջաններում

Իրաքի աշխարհազորային ուժերը ազատագրել են Մոսուլի հարավ-արևմտյան շրջանի երեք գյուղեր:

ԻՌՆԱ-ի փոխանցմամբ, իրաքյան տեղեկատվական աղբյուրները հայտարարել են.«Իրաքի աշխարհազորայիններին կապված 7-րդ զորամիավորի զինված ուժերը ուրբաթ օրը ԻԼԻՊ ահաբեկչական խմբի հետ ծանր բախումներից հետո կարողացել են ազատագրել Մոսուլի հարավ-արևմտյան շրջանում գտնվող Սահլ Ահմեդ և Ալ-Մալեհ գյուղերը:

Հայտարարության մեջ ասված է, որ Իրաքի աշխարհազորային ուժերի 18-րդ զորամիավորը ազատագրել է Մոսուլի արևմտյան ԱԼ-Ասրաջ գյուղը:

Ալ-Մայադին հեռուստատեսությունը հաղորդել է, որ Մոսուլի արևելյան շրջանում տեղի ունեցած մարտերից հետո ԻԼԻՊ-ի հսկողությունից ազատագրվել է երկու հիվանդանոց և այդ քաղաքի բժշկագիտական ֆակուլտետը:

Իրաքի պաշտպանության նախարարությունը հայտարարել է.«Իրաքի անօդաչու թռչող սարքերը հարձակվելով ԻԼԻՊ-ի դիրքերի ուղղությամբ ոչնչացրել են ԻԼԻՊ-ի 22 գործակալների:

Իրաքյան կործանիչները նույնպես ոչնչացրել են Մոսուլի արևմտյան շրջանում գտնվող 15 ահաբեկիչների: