Հալեպի հյուսիսային շրջանում պայթեցվել է ականապատված ավտոմեքենա
Իրանի ռադիո-հեռուստատեսության գործակալության հաղորդմամբ, հունվարի 7-ին, Հալեպի Աազազ քաղաքի կենտրոնական դատարանի դիմաց պայթեցվել է ականապատված ավտոմեքենա, ինչի հետևանքով զոհվել է 21 մարդ: Կան մի քանի վիրավորներ:
Հալեպի ազատագրումից հետո զինված ընդդիմադիրներն ու ահաբեկիչները տեղակայվել են Թուրքիայի սահմանի մոտակայքում:
Սիրայի կառավարությունը և Դամասկոսի հյուսիս-արևելյան Վադի Բերդի շրջանի ահաբեկիչները շաբաթ օրը համաձայնության են եկել հրադադարի շուրջ:
Ալ-Ալամ հեռուստատեսության փոխանցմամբ, Վադի Բերդի շրջանում հադադրը սկսվել է շաբաթ առավոտյան:
Ջրային ախտոտված պաշրաները զտելու համար սիրիացի մասնագետների խումբը կմտնի Նաբղ Ալ-Ֆիջե շրջան:
Նախատեսվում է Նաբղ Ալ-Ֆիջե շրջանում տարածաշրջանի ջրի պաշարների իրավիճակը ճշտելուց հետո բանակցությունները շարունակվեն:
Անցած շաբաթների ընթացքում, Վադի Բերդի շրջանի ահաբեկիչները, այդ թվում` Ալ-Նոսրայի ճակատ խմբի ահաբեկիչները ախտոտել են Դամասկոսին ջուր մատակարարող հիմնական աղբյուրները: