Սիրիացի-սիրիացի ձևաչափով բանակցությունները այդ երկրի ճգնաժամի կարգավորման միակ ելքն է
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի նախագահը Սիրիայի ճգնաժամի կարգավորման միակ ելքը համարել է սիրիացի-սիրիացի ձևաչափով բանակցությունների անցկացումը:
Հունվարի 7-ին, Լիբանանի խորհրդարանի նախագահի Նաբի Բերիի հետ Բեյրությում կայացած հանդիպմանը, Ալաեդդին Բորուջերդին շեշտել է.«Իրանը վերջերս Մոսկվայում մասնակցել է ՌԴ-Իրան-Թուրքիան եռակողմի նիստին քանի որ համոզված է, որ Սիրիայի ճգնաժամը կկարգավորվի սիրիացի-սիրիացի ձևաչափով բանակցությունների անցկացման արդյունքում և այդ հիմուքով էլ Իրանը ողջունում է Աստանայում անցկացվելիք նիստը»:
Բորուջերդին շեշտել է.«Իրանի և Լիբանանի հանագործակցությունը կարող է դրական ազդեցություն ունենալ Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցում»:
Շաբաթ օրը Ալաեդդին Բուրուջերդին հանդիպել է Հեզբոլլահ շարժման ղեկավար Սեյեդ Հասան Նասրոլլահին: Կողմերը զրուցել են տարածաշրջանի քաղաքական իրադարձությունների զարգացումների շուրջ: