Սիրիացի-սիրիացի ձևաչափով բանակցությունները այդ երկրի ճգնաժամի կարգավորման միակ ելքն է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i50035-Սիրիացի_սիրիացի_ձևաչափով_բանակցությունները_այդ_երկրի_ճգնաժամի_կարգավորման_միակ_ելքն_է
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի նախագահը Սիրիայի ճգնաժամի կարգավորման միակ ելքը համարել է սիրիացի-սիրիացի ձևաչափով բանակցությունների անցկացումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 07, 2017 15:03 Asia/Tehran
  • Սիրիացի-սիրիացի ձևաչափով բանակցությունները այդ երկրի ճգնաժամի կարգավորման միակ ելքն է

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի նախագահը Սիրիայի ճգնաժամի կարգավորման միակ ելքը համարել է սիրիացի-սիրիացի ձևաչափով բանակցությունների անցկացումը:

Հունվարի 7-ին, Լիբանանի խորհրդարանի նախագահի Նաբի Բերիի հետ Բեյրությում կայացած հանդիպմանը, Ալաեդդին Բորուջերդին շեշտել է.«Իրանը վերջերս Մոսկվայում մասնակցել է ՌԴ-Իրան-Թուրքիան եռակողմի նիստին քանի որ համոզված է, որ Սիրիայի ճգնաժամը կկարգավորվի սիրիացի-սիրիացի ձևաչափով բանակցությունների անցկացման արդյունքում և այդ հիմուքով էլ Իրանը ողջունում է Աստանայում անցկացվելիք նիստը»:

Բորուջերդին շեշտել է.«Իրանի և Լիբանանի հանագործակցությունը կարող է դրական ազդեցություն ունենալ Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցում»:

Շաբաթ օրը Ալաեդդին Բուրուջերդին հանդիպել է Հեզբոլլահ շարժման ղեկավար Սեյեդ Հասան Նասրոլլահին: Կողմերը զրուցել են տարածաշրջանի քաղաքական իրադարձությունների զարգացումների շուրջ: