Դամասկոսի մարզում պայթյուն է որոտացել. կան զոհեր
Հունվար 08, 2017 11:07 Asia/Tehran
Սիրիայի Դամասկոսի մարզի արևմուտքում ավտոմեքենայի մեջ տեղադրված ռումբի պայթյունի հետևանքով մահացել է 5 և վիրավորվել առնվազն 15 մարդ: Այս մասին հաղորդում է SANA գործակալությունը:
Ինչպես գործակալությանը հայտնել է ոստիկանության աղբյուրը, ահաբեկիչները պայթյունը կազմակերպել են Բեյթ Ջին գյուղի խաչմերուկում:
Նշվում է, որ վիրավորներից ոմանց վիճակը ծանր է, իսկ զոհերի թիվը կարող է աճել:
Աղբյուրը չի մանրամասնում, թե որ խմբավորումն է պատասխանատու միջադեպի համար. դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը:
tert.am
Պիտակ