Սիրիան հաստատել է Հալեպի վերականգնման ծրագիրը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i50146-Սիրիան_հաստատել_է_Հալեպի_վերականգնման_ծրագիրը
Սիրիայի կառավարությունը հաստատել է Հալեպ քաղաքի վերականգնման աշխատանքների ծրագիրը, հաղորդում է SANA գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 08, 2017 11:27 Asia/Tehran
  • Սիրիան հաստատել է Հալեպի վերականգնման ծրագիրը

Սիրիայի կառավարությունը հաստատել է Հալեպ քաղաքի վերականգնման աշխատանքների ծրագիրը, հաղորդում է SANA գործակալությունը:

Աղբյուրը մանրամասնում է, որ ծրագիրը ներառում է ճանապարհների բացումը և քաղաքի ապահովումը ջրով և էլեկտրաէներգիայով:

Գործակալության հաղորդմամբ` մշակվել է վեց ամսվա ընթացքում քաղաքի արևելյան թաղամասերում 50 դպրոց վերանորոգելու հրատապ պլան:

Նախատեսվում է նաև երկաթուղու և օդանավակայանի վերակառուցում:

tert.am