Թուրքիայի վարչապետն Իրաքում այցելել է ԻԼԻՊ-ի դեմ պայքարի ճակատներ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i50371-Թուրքիայի_վարչապետն_Իրաքում_այցելել_է_ԻԼԻՊ_ի_դեմ_պայքարի_ճակատներ
Իրաքի խորհրդարանում Նինվե նահանգի պատգամավորը հրահրիչ քայլ է բնութագրել Թուրքիայի վարչապետի այցելությունն այդ երկրում ԻԼԻՊ-ի դեմ պայքարի ճակատներ :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 10, 2017 08:12 Asia/Tehran
  • Թուրքիայի վարչապետն Իրաքում այցելել է ԻԼԻՊ-ի դեմ պայքարի ճակատներ

Իրաքի խորհրդարանում Նինվե նահանգի պատգամավորը հրահրիչ քայլ է բնութագրել Թուրքիայի վարչապետի այցելությունն այդ երկրում ԻԼԻՊ-ի դեմ պայքարի ճակատներ :

«Ալ-Մալումա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Աբդոլռահման Ալ-Լավիզին ասել է.«Բինալի Յըլդըրըմի այցը  ԻԼԻՊ-ի դեմ պայքարի ճակատներ, համարվում է բացահայտ միջամտություն  Իրաքի ներքին հարցերին»:

Ավելի վաղ, զգուշացնելով Անկարային վստահելու կապակցությամբ, Իրաքի խորհրդարանի անվտանգության ու պաշտպանության հանձնաժողովի անդամ՝ Հուշիար Աբդուլլահն ասել էր.«Անտեսելով Իրաքի կառավարության ու ժողովրդի պաշտոնական բողոքները, Իրաքում թուրք զորայինների ներկայության շարունակվելը վկայում է Թուրքիայի ոչ-բարյացակամ մտադրության մասին»:

Անցյալ շաբաթ օրը, գլխավորելով քաղաքական ու տնտեսական բարձրաստիճան մի պատվիրակություն Բաղդադ է ժամանել Թուրքիայի վարչապետը: Նա երկկողմ հարաբերությունների թեմայով հանդիպում և զրույց է ունեցել Իրաքի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

2015 թվականի վերջին, քուրդ փեշմարգա ուժերին վերապատրաստելու և ահաբեկիչների դեմ պայքարի պատրվակով, Թուրքիան ապօրինի կերպով հարյուրավոր զորայիններ տեղակայեց Մոսուլի Բաշիղայի ռազմաբազայում: Այդ քայլը լարվածություն առաջացրեց երկու երկրի հարաբերություններում: