Եմենցի աշակերտների կոտորածը միջազգային հանրության լռության ստվերում
Եմենի քաղաքական գերագույն խորհուրդը հայտարարել է Եմենի քաղաքացիների և աշակերտների կոտորածն աշխարհի պահած լռության արդյունքն է:
Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Եմենի քաղաքական գերագույն խորհուրդը մի հաղորդագրությամբ դատապարտել է սաուդյան ռազմական ինքնաթիռների երեքշաբթի օրը Սանըայի «Նեհեմ»-ի տարածքում գտնվող դպրոցի դեմ իրականացված հարձակումը: Խորհուրդը հայտարարել է, որ այս ոճրագործությունները եմենական ուժերի ջախջախիչ պատասխանի արդյունքում առավել ամրապնդելու են այդ երկրի ժողովրդի դիմադրությունը:
Եմենի քաղաքական գերագույն խորհուրդը սաուդացի ոտնձգիչների վայրագ հարձակումները Եմենի ժողովրդի դիմաց նրանց կրած պարտության ապացույցը համարելով ընդգծել է, որ ոտնձգիչները պատերազմի ճակատներում կրած պարտությունը քողարկելու նպատակով դպրոցներում, շուկաներում ու բնակարաններում խաղաղ բնակչության դեմ ոճրագործություն են իրականացնում:
Երեքշաբթի օրը Սանըայի «Նեհեմ» տարածքում տարրական մի դպրոցի դեմ սաուդացի ոտնձգիչների ռազմական ինքնաթիռների հարձակման հետևանքով նահատակվեցին 8 աշակերտներ և 15 ուրիշներ վիրավորվեցին:
Արաբիայի ռազմական ինքնաթիռները Ալ-Մոխայի ափում ռմբակոծելով խաղաղ բնակչությանը փոխադրող նավը սպանեցին 15 հոգու այդ թվում մի քանի կանանց: