ՅՈՒՆԻՍԵՖ. «Եմենի մանուկները սովի են մատնվել»
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ ՅՈՒՆԻՍԵՖ-ի խոսնակը հայտարարել է Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի դեմ իրականացրած հարձակումների հետևանքով այդ երկրի ավելի քան 460 հազար մանուկները սովի են մատնվել:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի խոսնակ Քրիստով Բոլիրաքը լիբանանյան Ալ-Մայադին հեռուստակայանին տված հարցազրույցում ասել է.-«Պատերազմի հետևանքով Եմենում շուրջ 2 միլիոն 200 հազար մարդ, այդ թվում` 460 հազար մանուկներ, սովի են մատնվել»:
«Բժշկական ծառայությունների ու դեղորայքի պակասի և տարբեր հիվանդությունների հետևանքով, Եմենում յուրաքանչյուր 10 րոպեն մեկ մի մանուկ է զոհվում».հավելել է նա:
Քրիստով Բոլիրաքն ասել է.-«Սիրիայում կա 10 միլիոն երեխա, որոնցից 6 միլիոնը հումանիտար օգնությունների կարիք ունեն: Իսկ ահաբեկչական խմբերի հարձակման հետևանքով 2 միլիոն 400 հազար սիրիացի հայտնվել է փախստականի կարգավիճակում»: