Իրաքի բանակային ուժերը մտել են Մոսուլի համալսարան
https://parstoday.ir/hy/news/west_asia-i50854-Իրաքի_բանակային_ուժերը_մտել_են_Մոսուլի_համալսարան
Իրաքի անվտանգության աղբյուրները հայտարարել են ,որ Իրաքի բանակային ուժերն այսօր առավոտյան մտել են Մոսուլում գտնվող համալսարանի շենքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 13, 2017 08:50 Asia/Tehran
  • Իրաքի բանակային ուժերը մտել են Մոսուլի համալսարան

Իրաքի անվտանգության աղբյուրները հայտարարել են ,որ Իրաքի բանակային ուժերն այսօր առավոտյան մտել են Մոսուլում գտնվող համալսարանի շենքը:

Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդմամբ, իրաքյան անվտանգության աղբյուրները նշել են,որ ներկայումս համալսարանի ներսում ծանր բախումներ են ընթանում Իրաքի անվտանգության ուժերի ու ահաբեկիչների միջև: 

«Մեծ հավանականությամբ, Մոսուլի համալսարանի շենքն առաջիկա ժամերին ամբողջությամբ կազատագրվի ահաբեկիչների վերահսկողությունից »,հայտնել են իրաքյան աղբյուրները:

Իրաքի բանակի շտաբը հայտարարել է,որ իրաքյան ուժերը երկրի պետական շենքերը դուրս են բերել   ԻԼԻՊ-ի վերահսկողությունից:

ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը պայթեցրել է Տիգրիս գետի վրա գտնվող Մոսուլ քաղաքի բոլոր կամուրջները՝ իրաքյան ուժերի առաջընթացը կանխելու համար:

Իրաքյան մի աղբյուր հայտնել է, որ ԻԼԻՊ-ի 9 պարագլուխներ իրենց ընտանիքների հետ  Մոսուլից փախել են  Սիրիա: